Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սարսափելի զեղչեր Նոյյանում»

«Սարսափելի զեղչեր Նոյյանում»
30.10.2017 | 19:20

«Նոյյան Տապան» գրախանութը «սարսափելի» զեղչեր է խոստանում ընթերցասերներին հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ից մինչ 20:00-ը: Զեղչերը տարածվում են ամբողջ տեսականու վրա: «Մի ամբողջ օր կարդալու ենք լավ գրականություն, լուսանկարվելու ենք հելոինյան հատուկ պատի մոտ, և վերջապես շահելու ենք զեղչեր ու գնելու մեր սիրելի գրքերը» ասվում է գրախանութի տարածած հաղորդագրության մեջ:

Գրախանութներում զեղչեր հազվադեպ են լինում: Թե ինչո՞վ է պայմանավորված միջոցառման այս ձևաչափը, պարզաբանում է «Նոյյան Տապան» գրախանութի փի-ար մենեջեր Հասմիկ Սիմոնյանը. «Երբ սկսվեց լավ թարգմանությունների և պոլիգրաֆիական առումով գրագետ տպված գրքերի հրաշալի շրջանը, գրքերը, որ սովոր էինք գնել ջրի գնով, դարձան ոչ այնքան մատչելի: Այսօր էլ շատ հաճախ գրախանութի այցելուներից ոմանք նշում են ոչ մատչելի արժեքը, իհարկե, որպես կանոն նրանք մոռանում են, որ այդ գրքերը այլևս միջնորդ լեզվից չեն թարգմանվում, հրաշալի որակով են և այլն: Ամեն դեպքում, «Նոյյան Տապան» գրախանութը որոշեց ընդառաջել իր հաճախորդներին և սարսափելի զեղչեր հայտարարել: Մարդիկ կընտրեն իրենց նախընտրած գրքերը, կմոտենան ծալված թղթիկներով լցված տարային և բոլորի բախտը կժպտա, այ թե ինչքան կժպտա, կտեսնենք տեղում»:

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ